Կարանտինն էֆեկտիվ է, մեկուսացվածներից 300 հոգու մոտ թեստը դրական է եղել. Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ կարանտինում գտնվող անձանց՝ մոտավորապես 300 հոգու մոտ թեստը դրական է եղել։
«Կարանտինային միջոցառումները շատ էֆեկտիվ են, այսինքն՝ եթե մենք դրանք արած չլինեինք, ապա մոտ 300 քաղաքացու փաստորեն հետազոտած և հաստատած չէինք լինի, և հնարավոր է, որ ավելի մեծ տարածում ունենայինք»,-ասել է նախարարը, ապա հավելել, որ մահճակալային ֆոնդն այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված։
«Եթե մենք կարողանանք այս տեմպը պահել, հանրությունը մեր բոլոր խորհուրդներն իրականացնի, գործատուները պահպանեն բոլոր սանիտարահամաճարակային կանոնները, կարող ենք հույս ունենալ, որ այս իրավիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,-ասել է Թորոսյանը:
Նախարարը նաև նշել է, որ 24-ժամյա ցիկլով 537 թեստ է արվել, սակայն իրականում ավելի շատ է եղել՝ 810 թեստ, բայց դրանց մի մասը գրանցվել է հաջորդ օրվա վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելել է, որ փաստացի 16 թեստից 1 դրական թեստ է լինում, ինչը դրական է, և որ Հայաստանում համաճարակի կորը գտնվում է կառավարելության տիրույթում:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...