Ես ոչինչ չունեմ թաքցնելու, եկել է այն ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին. Սերժ Սարգսյան
Հարգելի լրագրողներ, ուզում եմ, որ դուք հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու մեր լրատվամիջոցների հետ։ Ես ոչինչ չունեմ թաքցնելու, եկել է այն ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Այս մասին ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հնձնաժողովին ներկայանալուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը դիմել է հանձնաժողովին իր մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, բայց հանձնաժողովը նպատակահարմար է համարել նիստն անցկացնել ապրիլի 16-ին:
«Արտակարգ դրությունն էլ երկարացվեց, ուստի, ես փաստորեն այդ հնարավորությունից զրկված եմ, որովհետև հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա, մեկ-երկու պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ո՛չ ձեզ, ո՛չ էլ մեր հանրությանը, ուստի ես խոստանում եմ՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում, և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...