Այլ
Չինաստանում կորոնավիրուսի առաջին վարակակիրն աշխատելիս է եղել Ուհանի լաբորատորիայում. Fox News
WRed
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, պնդում է, թե կորոնավիրուսային վարակով առաջին պացիենտը աշխատելիս է եղել չինական Ուհան քաղաքի Վարակաբանության ինստիտուտում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Աղբյուրները համարում են, որ վարակի սկզբնական փոխանցումը եղել է չղջիկներից մարդուն, և որ «զրոյական պացիենտը» աշխատել է լաբորատորիայում, ապա հայտնվել Ուհանի բնակչության շրջանում»,- հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում տալով «Չինաստանի կառավարության սկզբնական գործողությունների դետալներին ծանոթ և համապատասխան փաստաթղթերը տեսած բազմաթիվ աղբյուրների»:
Ընդ որում, նշվում է, որ լաբորատորիան բիոլոգիական զենք չի ստեղծել, այլ պետք է ցուցադրեր չինացի գիտնականների կողմից վարակների ուսումնասիրման արդյունքները։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
WRed
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
WRed
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
WRed
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
WRed