Երեւանում Lexus-ն ու Opel-ը ճակատ-ճակատի են բախվել եւ վերածվել մետաղի ջարդոնի
Երեւանում այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Վարդաշեն-Մուշավան ավտոճանապարհի՝ Մուշավան գյուղի սկզբնամասում բախվել են Lexus LT 460 մակնիշի 07 ԼՏ 077 համարանիշի եւ Opel Astra մակնիշի 36 NO 217 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով Opel-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել գազատար խողովակին։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները: Նրանք միասին վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենաներից, եւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել վիրավորյներին եւ տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության Երեւանի ԳԳՄ Էրեբունու տարածքային ծառայության աշխատակիցները աշխատանքներ են կատարում սյուների վրայից ընկած գազախողովակը կարգի բերելու ուղղությամբ։ «Գազպրոմ»-ի աշխատակիցները նաեւ ստուգում են՝ արդյո՞ք բախման հետեւանքով գազի արտահոսք կա, թե՞ ոչ։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...