ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 36-ամյա տղամարդը Դիլիջանում հափշտակելու նպատակով՝ խողովակներ է ապամոնտաժել
Ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Դիլիջանի Թբիլիսյան խճուղու գազալցակայաններից մեկի մոտակայքում, հափշտակելու նպատակով, խողովակներ են ապամոնտաժվել։
Ապրիլի 11-ին ոստիկանություն հրավիրված քաղաքացին հաղորդում է տվել, որ իր սեփականություն հանդիսացող արտադրական ջրերի մաքրման կայանում ապամոնտաժել են 70-80 մետր երկարությամբ 17 խողովակ՝ պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ խողովակները զոդման սարքի միջոցով ապամոնտաժել եւ փորձել է գողանալ 36-ամյա մի տղամարդ։
Ոստիկանները ճշտել են նրա ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում տղամարդը ներկայացել է ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Նմանատիպ հոդվածներ
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...