Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1197-ի
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1197-ի, վերջին մեկ օրում վարակման 49 նոր դեպք է արձանագրվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտարարել է երկրի կառավարությանն առնընթեր օպերատիվ շտաբը:
«Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 49 նոր դեպք է արձանագրվել, 62 մարդ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցից: Այսօրվա դրությամբ երկրում 1197 վարակման դեպք է բացահայտվել, 351 մարդ ապաքինվել է, 13-ը՝ մահացել, 833-ը շարունակում են բուժում ստանալ հատուկ ռեժիմի հիվանդանոցներում»,- ասվում է շտաբի հաղորդագրության մեջ:
Մասնավորեցվում է, որ վարակվածներից 24-ի վիճակը ծանր է գնահատվում, 28-ինը՝ միջին ծանրության, մյուս հիվանդների վիճակը կայուն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում: Ողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 1.9 միլիոնը, հիվանդությունից մահացածներինը՝ 120 000-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...