Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1198-ի
Թուրքիայում ապրիլի 12-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 97 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, փոխանցում է Ermenihaber-ը։
Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 35․720 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․789 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 97 դեպք, ապաքինվել է ևս 481 մարդ։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 3․446 հիվանդ։ 1․665 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 56.956 հաստատված դեպք և մահվան 1․198 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 376․100 թեստավորում։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
«Յուքոմ»-ի գլխավոր տնօրենն ու մոտ 200 աշխատակից հրաժարական են տվել. պատճառը հայտնի՞ է
Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի գլխավորությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 1039-ի, 1 նոր զոհ կա
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 13-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Վարդենիսի ԲԿ-ն փակ է. մեկ տասնյակից ավելի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ԲԿ-ն այսօրվանից չի աշխատում: Երեկ հիվանդանոցում գտնվող բոլոր հիվանդներին դուր...