Օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդը դանակահարել է ծանոթին
2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 08.35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակիչը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզել է, որ 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի տնակներից մեկի մոտ, Վանաձոր քաղաքի 49-ամյա բնակչի կողմից միասին օղի խմելու առաջարկը մերժելու շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 55-ամյա տղամարդը դիտավորությամբ դանակով հարվածներ է հասցրել 49-ամյա ծանոթին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Քննության ընթացքում 55-ամյա տղամարդը տվել է ինքնախոստովանական ցուցմունք և ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով նախատեսված արարքն առերևույթ կատարելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառա...