Խոշոր վթար. Արագածոտնի մարզում Mercedes-ը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TQ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հարթավան-Երնջապատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Հարթավան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի հրշեջ-փրկարարների կողմից դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև՝ ով է եղել վարորդը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի արձակած կրակոցից ՊԲ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառա...