Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով՝ ի պաշտպանություն կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի պայքարի
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի գույներով՝ ի պաշտպանություն կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի պայքարի։
«Վրաստանը միշտ կանգնած է եղել և մնալու է ԱՄՆ-ի կողքին։ Մենք հավատում ենք Ամերիկայի հաղթանակին»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի ուղերձում։
Մի քանի օր առաջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել էր Իտալիայի դրոշի գույներով՝ ի նշան իտալացի ժողովրդի հետ համերաշխության։ Այնուհետեւ մայրաքաղաքում հեռուստաաշտարակը լուսավորվել էր Իսպանիայի դրոշի գույներով։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ արձանագրվել է 277 522 դեպք, որոնցից 7 403-ը՝ մահվան ելքով։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակում է։ Նա ցուցադրել է, թե ինչպես է կառուցվում ի...