«Ժողովուրդ». Դադարեցվել են «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների որոշ աշխատանքներ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների նպատակով կատարվող մի քանի աշխատանքները։ Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից սկսած, յուրաքանչյուր տարվա ապրիլի 26-ին պետք է նշվի «Քաղաքացու օրը»։
Եվ, ահա, փետրվարի 28-ին մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարվել էին գնման ընթացակարգեր՝ միջոցառումները կազմակերպելու համար։ Դրանցից էր, օրինակ, գրաֆիկական դիզայնի ծառայություններ, մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ։ Սակայն դրանք չեղյալ են համարվել, եւ կառավարությունը ներկայացրել է մի քանի հիմնավորում։
Նախ՝ որոշման մեջ ընդգծվում է, որ մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով հայտարարված է արտակարգ դրություն: Եվ հիմք ընդունելով այս փաստը ու նաեւ այն, որ, «Գնումների ընթացակարգի մասին» օրենքի համաձայն, ծառայությունների մատուցման ժամկետ պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր՝ անհրաժեշտ է ընթացակարգերը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով, քանի որ միջոցառումների կազմակերպումը ժամկետի առումով հնարավոր չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...