Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Այս պահին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներից 2-ի մոտ հաստատված է կորոնավիրուս, նրանց վիճակը շատ լավ է, 17-ը մեկուսացված է, 14-ը՝ ինքնամեկուսացված: Այս մասին այսօր` ապրիլի 3-ն, պարետատանը կայացած հերթական ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄղեկավար Հակոբ Ավագյանը:
«Ցավոք, մեր հերթապահներից ևս վարակվեցին: Այս պահի դրությամբ նրանց մոտ ծանր վիճակ չի գրանցվել: Ամսի 1-ից հետո, երբ մեր աշխատակիցները միացան «Զվարթնոցի» հերթապահներին՝ օգնելու մեծ թռիչքների ժամանակ, հիշում եք՝ ուժեղացրել էինք հերթապահությունը, այդ ժամանակ մեր Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ-համաճակաբաններից մեկի մոտ հայտնաբերվեց վարակը:
Երեկ նա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է մեկուսացման, մյուսի մոտ, որը նրա հետ հերթապահել էր, ևս հաստատվեց վարակը: Նրա մոտ սկզբում կասկածում էին թոքաբորբ, երեկ, բարեբախտաբար, հերքվեց, նրա վիճակը այժմ ևս լավ է»,- ասաց Ավագյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 736 է
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 73 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 736 է...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...