Հայաստանում կորոնավիրուսով վարակման 73 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 736 է

Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 73 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 736 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 

Ապրիլի 3-ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 43 է, փաստացի բուժվողներինը՝ 686, բացասական թեստերը՝ 3258, մահվան ելքերը՝ 7:
 

Իսկ այսօր առավոտյան 9-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերը հասել են1 միլիոն 15 հազար 877-ի: Մահացել է 53,218 մարդ, ապաքինվել 212,993-ը: Այս մասին տեղեկանում ենք Worldometers-ից:
 

Կորոնավիրուսով վարակված դեպքերով առաջին տեղում է ԱՄՆ-ն՝ 245,193 դեպք:
 

Հետո Իտալիան՝115,242 դեպք, երրորդ տեղում Իսպանիան է 112,065 դեպքով:
 

Մահվան դեպքերի ամենամեծ ցուցանիշն այս պահի դրությամբ գրանցված է Իտալիայում՝ 13,915, որին հաջորդում է Իսպանիան՝ 10,348 մահվան դեպքով, ապա ԱՄՆ-ն՝ 6,088 մահվան դեպք: