Հակառակորդի կողմից արձակված կրակոցից Ոսկեվանի անչափահաս բնակիչը հրազենային վնասվածք է ստացել. հարուցվել է քրգործ
2020 թվականի մարտի 30-ին` ժամը 19:00-իս ահմաններում, հակառակորդի հենակետերից, տարբեր տրամաչափերի զենքերից արձակված կրակոցների հետևանքով, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի տներից մեկի պատշգամբում կրծքավանդակի աջ կեսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն բնակավայրի անչափահաս բնակիչ՝ ծնված 2004 թվականին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ` ապօրինաբար մի խումբ անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով):
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից Տավուշում 10-րդ դասարանի աշակերտ է վիրավորվել
Մարտի 30-ի երեկոյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Ոս...
«Նորք» ԻԿՀ-ում կորոնավիրուսով հիվանդ պացիենտ է մահացել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդո...
ՀՐԱՏԱՊ. Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյ...