Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ
48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ ստացել է թեժ գծի ահազանգ, որով իրականացվել են անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ոստիկանությունում ծեծի ենթարկելու, անձի նկատմամբ նվաստացնող գործողություններ կատարելու մասին տեղեկությունները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այս հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ հանձնարարել է ստուգել մանրամասները և հավաստիացրել, որ բոլոր հարցերը կլինեն իր ուշադրության կենտրոնում։ Ոստիկանապետը տեղեկացրել է նաև, որ հարուցված է քրեական վարույթ։
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցերը պետք է անմիջական ստուգման ենթարկվեն քրեական վարույթի շրջանակում։ Պաշտպանի հանձնարարականով հարցը կգտնվի աշխատակազմի ուշադրության ներքո։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից Տավուշում 10-րդ դասարանի աշակերտ է վիրավորվել
Մարտի 30-ի երեկոյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Ոս...
ՀՀ-ում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ. Թորոսյան
Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին ֆեյսբուքյան իր էջում...