Ռուսաստանում մահացել է պրոֆեսոր համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը. Նախնական ախտորոշմամբ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. МК
ՌԴ-ում՝ «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը, հաղորդում է «ՄԿ»-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ 69-ամյա կինը հոսպիտալացվել էր իր բնակարանից մարտի 23-ին: Սկզբում նա տեղափոխվել է հիվանդանոց բարձր ջերմությամբ եւ դժվարացած շնչառությամբ: Սակայն նրա վիճակը չէր լավացել, եւ ուրբաթ ցերեկը հիվանդին տեղափոխել էին ուրիշ հիվանդանոց, որտեղ նախնական ախտորոշվել էր COVID-19-ի առկայությունը: Մի քանի օր անց՝ երեկ երեկոյան, Հասրաթյանը մահացել էր:
Բժիշկները ճշտում են՝ արդյոք մահվան պատճառը կորոնավիրուսն էր: Ըստ նախնական տեղեկատվության՝ վերջին շրջանում կինը չէր մեկնում արտերկիր եւ չուներ շփում կորոնավիրուսով հիվանդների հետ:
Ավելի վաղ կինը եղել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ինստիտուտի մասնագիտական կրթության ամբիոնում պրոֆեսոր: Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտների բուժման ոլորտում կարկառուն մասնագետ:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...
ՀՀ-ում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ. Թորոսյան
Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին ֆեյսբուքյան իր էջում...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից Տավուշում 10-րդ դասարանի աշակերտ է վիրավորվել
Մարտի 30-ի երեկոյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Ոս...