Ստուգվել են ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի մարտի 26-ից 27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրվող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան մակնշում, իսկ մեկ տնտեսվարողի արտադրանքը չի ունեցել համապատասխանության գնահատման փաստաթուղթ, սակայն մակնշումը առկա է եղել: Վերջինս Տեսչական մարմնի պահանջով, արդեն իսկ, դիմել և ստացել է համապատասխանության գնահատման փաստաթուղթ:
Վերը նշված արտադրանքի անվտանգության նկատմամբ ստուգումները շարունակվում են:
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...
ՀՀ-ում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ. Թորոսյան
Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին ֆեյսբուքյան իր էջում...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից Տավուշում 10-րդ դասարանի աշակերտ է վիրավորվել
Մարտի 30-ի երեկոյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում ադրբեջանական գնդակից վիրավորվել է դպրոցական տղա։ Ոս...