Դիահերձարանում գողացել են հանգուցյալի ոսկյա մատանին
Մարտի 25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, Շավարշ Փ.-ն եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ին, Թոթովենցի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հանկարծամահ է եղել իր պապիկը՝ 82-ամյա Ռազմիկ Թ.-ն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Շավարշ Փ.-ն, որը Հանրապետությունում գործող փաստաբանական ընկերություններում մեկում փաստաբան է, հայտնել է, որ պապիկի դին տեղափոխել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ դիահերձարան եւ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում դիահերձարանում գողացել են հանգուցյալի մատի ոսկյա մատանին:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...
ՀՀ-ում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ. Թորոսյան
Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին ֆեյսբուքյան իր էջում...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...