Վթար Կասյան փողոցում. տուժածներից 2-ի վիճակը ծանր է
Մարտի 22-ին՝ ժամը 23:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կասյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում բախվել են «BMW» (վարորդ՝ Արամազդ Հ., ծնված 1989 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Արամ Խ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել ԲԿ (չի հաջողվել պարզել):
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային: Արամազդ Հ.-ն և ուղևոր Վրեժ Պ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները փակել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...