Պատահարներ
Ավտովթար Վայոց Ձորում. մեքենան գլխիվայր շրջվել ու հայտնվել դաշտում
WRed
Վայոց ձորի մարզում, մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 56-ամյա Արմեն Ե-ն իր վարած «Վազ 2104» մակնիշի 18 ՏԼ 293 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 119.4 կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան։

Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
WRed
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
WRed
ՀՀ-ում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ. Թորոսյան
WRed