Շիրակի մարզում մեղվի խայթոցից քաղաքացի է մահացել
Շիրակի մարզի Բագրավան գյուղում մեղվի խայթոցից 54-ամյա քաղաքացի է մահացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բագրավանի գյուղապետ Արտյոմ Պետրոսյանը:
«Երեկ բակում գործ անելիս է եղել, երբ մեղուն պարանոցի հատվածում, երակի վրա է խայթել: Ինքն էլ ալերգիկ էր, տանն էլ դեղ է ունեցել, արագ զանգել են բուժքույրին, եկել է, սրսկել, բայց չեն հասցրել, 15 րոպեում մահացել է»,- ասաց համայնքապետը:
Նա հավելեց, որ մահացածը 54-ամյա տղամարդ էր, ամուսնացած էր, չափահաս երեխաներ ունի:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...