Ավտովթար Արագածոտնի մարզում. 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Mercedes ML320 մակնիշի 36 FL 774 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թալին-Արմավիր ավտոճանապարհի Դաշտադեմ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Արմավիր ընթանալիս, ըստ վարորդի հայտնածի, ճանապարհի փոսը շրջանցելու պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից ոստիկանության Թալինի բաժին հայտնել են որ վիրավորների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...