Հասարակություն

Վրացական բոլոր օդանավակայաններում հատուկ ջերմային տեսախցիկներ են տեղադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար. բաց նամակ ՀՀ վարչապետին ու պարետին

WRed 545 դիտում

ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀՀ Վարչապետ՝ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին
ՀՀ Պարետ՝ Tigran Avinyan / Տիգրան Ավինյանին
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Արմեն Գրիգորյան / Armen Grigoryanին
ՀՀ ԱԱԾ, ԱԻՆ և այլ ուժային կառույցների պատասխանատուներին

 

Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշակ Խաչատուրյան անունով օգտատերը: 
***
ՆԻՔՔՈՄԱ ՍՊԸ-ն արտակարգ դրության հայտարարման օրվանից Երևանի քաղաքապետարանում իրականացնում է ջերմային տեսահսկման հերթապահություն, հասարակական հիմունքներով, առանց որևէ վճարի կամ փոխհատուցման ակընկալիքի։

 

[18b13a713048ed965d6ada0fa48de95f.jpg]


Միևնույն ժամանակ, որպես անվտանգության համակարգերի մասնագետ, տեղեկացնում ենք, որ սույն միջոցառումը և միայն քաղաքապետարանում, բավարար չեն։ Մեզ հարկավոր են նման տեխնիկական լուծումներով համալրել․
1․ Օդանավակայանը։ Առիթ եմ ունեցել ճամփորդել Զվարթնոց օդանավակայանով և մի քանի անգամ տեսել եմ տեղադրված ջերմատեսիլ սարքերը։ Համեստորեն կլռեմ նրանց հնարավորությունների և տեխնիկական վիճակի մասին։ Միևնույն ժամանակ կարող եմ պնդել, որ Զվարթնոցի անցակետը պիտի վիրազինվի, քանի որ այսօրվա դրությամբ 100 %-ոց ռեժիմով չեն կառավարվում այնտեղի ռիսկերը։

 

[fb956d0d8ff40274651c5c1a25b39d83.jpg]


2․ Պետական, ուժային և այլ կարևորություն ներկայացնող շենքերը և օբյեկտները։ Բոլոր նման շինությունների մուտքը պիտի հսկվի նման սարքերով։ Նկարները՝ կից։
3․ Փողոցները։ Նման սարքերը պետք է տեղադրվեն մեքենաների վրա, և այդ մեքենաները պետք է շրջեն քաղաքով, որպեսզի փողոցում կանգնած կամ քայլող ջերմություն ունեցող մարդկանց օպերատիվ իդենտիֆիկացնել։ Հնչում է շատ ռադիկալ, բայց միայն այդ կերպ կարելի է սույն վարակի դեմը առնել։

 

[ccf76e7fb1a7428dd9827a5bf3971d17.jpg]

 

[8e504d2aed441868b874fe9be660c991.jpg]


Բոլոր այս միջոցառումներից հետո այդ ծախսերը իրենց կարդարացնեն, քանի որ ջերմային տեսախցիկները հետագայում կարող են կիրառվել տարբեր նշանակությունների համար։
հ․գ․
Մի քանի օր առաջ վրացական մամուլը անդրադարձավ վրացական բոլոր օդանավակայաններում #MOBOTIX ջերմային տեսախցիկների բազայի վրա ստեղծված համակարգին։ Այդ համակարգը թույլ է տալիս շատ արագ չափել մարդկանց ջերմությունը և առկայության դեպքում՝ իրականացնել գործողություններ։ Նման համակարգերը կարելի է օգտագործել նաև վարակը հաղթահարելուց հետո և ոչ միայն օդանավակայաններում։
Խնդրում եմ ուշադրություն դարձնել վրացական փորձին և օպերատիվ այն կիրառել նաև Հայաստանում։


Նյութի հղումը՝ https://fortuna.ge/…/chvens-aeroportebshi-damatebiti-termos…

 

[2422d3d25ca78f47711c3b51f03f6eb0.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից