ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի վարակման 18 հաստատված դեպք կա. Փաշինյան
Այս պահին Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 18 դեպք կա: Վարակը գրանցվել է արդեն իսկ մեկուսացված անձանց մոտ, ինչն ըստ Փաշինյանի լավ տեղեկություն է:
Առաջին պացիենտը, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, այսօր կրկին թեստ է հանձնել և պատասխանը բացասական է եղել, վարչապետի խոսքով՝ եթե երկրորդ անգամ թեստի պատասխանը բացասական գա, ապա կարելի է համարել, որ նա ապաքինվել է:
Վարչապետը գնահատանքի խոսքեր է ասել Իրանից ժամանած առաջին վարակակիր հայաստանցուն, քանի որ վերջինս հետևել է բժիշկների ղցուցումներին և տաքություն ունենալուն պես դիմել բուժօգնության:
Նա նշել է, որ այս պահին 200 մարդ կա մեկուսացված, ինչը լավ է, սակայն 100 տոկոսով վստահ լինել, որ շփման ողջ շրջանակը հայտնաբերվել է, պարզապես հնարավոր չէ:
Այդ պատճառով Փաշինյանը Էջմիածնի բնակիչներին հորդորեց ինքնամեկուսանալ, հատկապես նրանց, որքոնք այս կամ այն կերպ շփվել են հայտնի նշանդրեքի մասնակիցների հետ, բացի դա՝ տաքություն ունենալու դեպքում շտապ դիմել իրավապահ մարմիններին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապ Էջմիածնում. կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնակցել է մեծ խնջույքի
Auroranews-ը էջմիածնեցիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքում տիրող խուճապային իրավիճակի մասին: «Բո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, հնարավոր է էլի մեկուսացվեն․ Թորոսյան
Այս պահին ունենք նոր կորոնավիրուսի 4 հաստատված դեպք, պացիենտներից երեքը սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել...
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...
ՈՒՂԻՂ. Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու մարտահրավեր եմ նետում. Փաշինյանը Դենդրոպարկում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Ստեփանավանում գտնվող Դենդրոպարկում։ Շրջայցի ժամանակ վարչապետը հայտ...