Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է թոշակառու 65 հազար բուժաշխատողների՝ խնդրելով վերադառնալ աշխատանքի
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել է թոշակառու 65 հազար բուժաշխատողների՝ խնդրելով վերադառնալ աշխատանքի և օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում, հաղորդում է BBC-ն։
Առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը հույս է հայտնել, որ 50 հազար նախկին բուժքույրերի և 15 հազար թոշակառու բժիշկների շրջանում «հազարավոր մարդիկ կարձագանքեն իրենց խնդրանքին»:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների բուժման գործընթացում կներգրավեն նաև կամավորներ, որոնք մի քանի շաբաթվա ընթացքում կանցնեն հատուկ նախապատրաստական դասընթացներ: Բացի այդ, վարակի դեմ պայքարում կօգնեն նաև բժշկական բուհերի վերջին կուրսերի ուսանողներին։
Աշխարհում` 177 երկրում, COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 234 073-ի, որից 104 հազարը՝ Եվրոպայում։ Մահացել է 9840 մարդ։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Վարակվածներից 81 300-ը բաժին են ընկնում Չինաստանին։
Վերջին 1 օրում աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 24 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 1000-ը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...