Մեկուսացված քաղաքացիներից մեկին ծննդյան օրը բժիշկներն անակնկալ են մատուցել
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մեկուսացված քաղաքացիներից մեկին, ում ծննդյան օրն է, բժիշկներն անակնկալ են մատուցել: Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը, ով մեկուսարաններից մեկում ղեկավարում է կարանտինային ռեժիմը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ինչպես են բժիշկները երգելով, տորթով ու քաղցրավենիքով շնորհավորում քաղաքացու ծննդյան տարեդարձը:
«Ծնունդդ շնորհավոր. մեկուսարաններից մեկում, որտեղ ես եմ ղեկավարում, թիմով այ այսպես ենք շնորհավորում մեր ժամանակավորապես մեկուսացված հայրենակցի ծննդյան օրը»,-նշել է Նարեկ Վանեսյանը:
Տեսանյութն իր էջում տեղադրել է նաև ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապ օգնության աշխատակիցները պարում էին ու իրար ծափ տալիս. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին Շտապ օգնության մեր աշխատակիցների...
ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի վարակման 18 հաստատված դեպք կա. Փաշինյան
Այս պահին Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 18 դեպք կա: Վարակը գրանցվել է արդեն իսկ մեկուսացված անձանց մոտ,...