«Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ». բժիշկ Արտավազդ Սահակյան. Aravot
Ճանաչված բժիշկ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որով ըստ էության զորակցում էր կառավարությանը, կոչ անում կիրառել խստագույն միջոցառումներ՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու համար, նկատի ունենալով այն, որ Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն եւ եռուզեռ: Ոստիկանությունից պահանջել էին հեռացնել գրառումը, ինչը եւ արել է ՀՀ վաստակավոր բժիշկը: Ի դեպ, նրա գրառումը հրապարակվել է բազմաթիվ կայքերում: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Սահակյանը շեշտեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հարկ համարեց նշել հետեւյալը. «Որպես առողջապահության ոլորտի աշխատակից՝ ասել եմ այն, ինչ ինձանից հետո առողջապահության նախարարն է ասել, որ մարդիկ պետք է քիչ շփվեն, կարգ ու կանոն պահեն, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ: Կենտրոնի ոստիկանությունից երկու երիտասարդ եկան եւ շատ հարգալից ասացին, որ իմ հոդվածը խուճապածին է: Բացատրեցի, որ ես ասել եմ նույնը, ինչ կառավարությունը, բայց մեկ է՝ իրենք, ասելով, որ մինչեւ քանի տարի ժամկետով ազատազրկման մասին է խոսքը, պահանջեցին, որ ջնջեմ, ինչը եւ արվեց; Հետաքրքիրն այն է, որ սա իմ առաջին ելույթը չէր: Մի քանի օր առաջ պահանջեցի, որ պետք է դպրոցները փակել, եւ Կառավարութունը մեկուկես ժամ հետո նույնը արեց: Հիմա սա, ինչ ասել եմ, նախարարն էլ է ասել: Որեւէ արտառոց բան չեմ տեսնում գրառման մեջ, միայն զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք ուղարկել են այդ երիտասարդ սպաներին: Ճիշտ է, նրանք ինձ հետ շատ հարգալից էին եւ հետո իրենք հրաման էին կատարում»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ,...