Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հայտնաբերվել, որոնցից մեկը՝ Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ:
Ինչպես հաղորդում է rbc.ru-ն՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի մամլո հաղորդագրությունը, հայտնի է, որ վերջինս ներկա պահին բուժում է ստանում Սոչիի հիվանդանոցում, գտնվում է մեկսուսացված վերակենդանացման բաժանմունքում:
«Այդ մարդը Հայաստանից է ժամանել: Հիվանդների հետ շփված մարդկանց շրջանակը Կրասնոդարի երկրամասի տարածքում պարզվել է: Բոլորը, ում հետ հետ նրանք շփվել են, այժմ մեկուսացման մեջ են գտնվում՝ բժիշկների վերահսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Интерфакс-ի տեղեկություններով՝ երկու հիվանդներն էլ մինչև 25 տարեկան են: Նշվում է, որ մյուս հիվանդը վարակվել է ֆրանսիական Կուրշավել առողջարանում հանգստանալիս, իսկ Հայաստանից մեկնած քաղաքացին շփվել է կորոնավիրուսով վարակված հարազատների հետ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Երկար ժամանակով հոսանքազրկումներ են սպասվում
Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատ...
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 35713 է
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35713-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իտալիայի առո...