Ռուսական հեռախոսահամարով զանգել են Սաքունցի հասցեին սպառնալիքներ հղել
Այսօր ռուսաստանյան հեռախոսահամարով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է զանգել մի տղամարդ և զանգին պատասխանող իրավախորհրդատուին սպառնալից տոնով հարցրել է․ «Էս Սորոսի ագենտների, էն Սաքունցի օֆիսն ա՞, բա ինքը էս ո՞ւր ա»։ Իրավախորհրդատուի պատասխանից հետո, որ ՀՔԱՎ գրասենյակ է զանգել, տղամարդը վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ է հնչեցել Ա․ Սաքունցի հասցեին՝ Պուտինի մասին խոսելու համար։ Այս մասին տեղեկացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։
Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ տնօրեն Է․ Մարտիրոսյանին՝ զանգահարող անձին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու և ՀՔԱՎ գրասենյակի ու Ա․ Սաքունցի անվտանգության ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցով։
Հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
![]() |
![]() |
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...

