Լոռու մարզպետարանը կամավորներ է հավաքագրում
Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Լոռու մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Մարզպետարանը խնդրում է [email protected] էլ. հասցեին
անձնական նամակով ուղարկել հետևյալ տվյալները.
անուն, ազգանուն, տարիք
հեռախոսի համար, համայնք
մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը)
Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ:
Նշվում է, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր:
Տվյալները կարելի է ուղարկել ամբողջական և հնարավորինս Էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում կարող եք զանգահարել (094) 54- 28- 38 հեռախոսահամարով և գրանցվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ,...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...