ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ՝ Երևանի շենքերից մեկում. քաղաքացին սպանել է աներոջը
Մարտի լույս 19-ի գիշերը, ժամը 5.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքում կրակոցներ են հնչել։
Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու Կենտրոն վարչական շրջանը սպասարկող պարեկայինները պարզել են, որ շենքի բնակիչներից մեկն անկանոն կրակոցներ է արձակել նախ շքամուտքի, ապա բնակարանի դռան մոտ՝ աներոջ ուղղությամբ, հայտնում են ոստիկանությունից:
47-ամյա տղամարդը տեղում մահացել էր։ Դեպքի վայրում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, ատրճանակ, որսորդական հրացան, ինքնաձիգի փամփուշտի 10-ից ավելի կրակված պարկուճ և այլն։
Ոստիկանության ծառայողները 35-ամյա կասկածվողին հայտնաբերել, վնասազերծել ու բերման են ենթարկել Կենտրոնական բաժին։ Նա ներկայացվել է տարածքային քննչական բաժին, տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ առանձնապես ծանր հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ Վարչապետի վրա բուկլետ նետող աղջիկը պատմում է դեպքի մասին
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Գեղամ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել մետրոյում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բ...
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան. այն կորոնավիրուսով վարակված անձ էր տեղափոխում
Գայի պողոտայում վթարի է ենթարկվել Շտապ օգնության մեքենան: Տեսանյութը Auroranews-ին է տրամադրել Տիգրան Մազմանյանը: Նրա խո...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ-ը է մաքսային հսկողությունից թաքցված 62 կգ արծաթանման զանգվածի ներմուծման փորձ
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում օրերս տեսազննման է ենթարկվել...