Կառավարությունը խուճապի չի մատնվելու, էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու․ վարչապետ
«Կա մի ընդհանուր ընկալում, որ կորոնավիրուսից հետո կյանքն աշխարհում այլևս չի լինելու նախկինը, բայց թե ինչպիսինն է լինելու` սկսած սպառողական վարքագծի փոփոխություններից, այս պահին դժվար է կանխատեսել»,- մարտի 19-ին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ասյս համատեքստում իրենց ուղերձը բիզնեսին և հանրությանն այն է, որ հիմա բոլոր բիզնեսների ու գործունեության տեսակների վերակազմակերպելու և վերանախագծելու ժամանակն է, որ դրանք մրցունակ լինեն հետկորոնավիրուսային աշխարհում:
Կառավարությունը, սովորաբար, ծրագրերը գնահատելիս, շատ ավելի հեշտ է տրվում քաղաքական մարմինների էմոցիոնալ ճնշումների, և մենք կարող ենք դրա հետևանքով գումարները ոչ արդյունավետ օգտագործելու գայթակղությանը տրվել, հետևաբար, պետք է ծրագրերը գնահատող մասնագիտացված և ոչ էմոցիոնալ մարմին, որը պատրաստ լինի ծրագրի որոշակի ռիսկ վերցնել և որոշակի գնահատում իրականացնել:
«Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացնող խումբ կա ձևավորված, որը կառավարության տնտեսական բլոկն է, ԱԺ պատգամավորներ կան ներգրավված և մատը պահելու են տնտեսության զարկերակի վրա»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ամենօր տասնյակ նամակներ է ստանում խուճապային բովանդակությամբ և խնդրեց բոլորին պահպանել հանդարտություն:
«Կառավարությունը խուճապի չի մատնվելու, էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու, և յուրաքանչյուր որոշում նորից վերաքննելու է` համոզված լինելու համար, որ այդ որոշումը ծառայում է զարգացման նպատակին, և հիմա նորից պնդում եմ` զարգացման ռազամավարություն մեկնարկելու ամենահարմար պահն է, որովհետև աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը բոլորիս աչքի առաջ քանդվում է և նոր աշխարհում պետք է հանդես գանք բոլորովին նոր դեմքով, ուժով և իմիջով»,- ընդգծեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...