Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները կիրականացվեն հեռավար ռեժիմով
Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային փոստի ([email protected]) միջոցով։ Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։
Ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։
ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ մարտի 16-ից ապրիլի 15-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ մարտի 19-ից Նուր-Սուլթան քաղաքում հայտարարվել է կարանտին։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...