Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում. Դդմաշենում ընտանիքի 8 անդամները թունավորվել են. 6 երեխա են
Մարտի 18-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12։50-ի սահմանում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորոթյամբ։ Ոստիկանները պարզել են, որ թունավորվածներն են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչներ՝ 9-ամյա Դավիթ Թ.-ն, 5-ամյա Նարեկ Ս.-ն, 6-ամյա Գարիկ Թ.-ն, 9-ամյա Վահե Ս.-ն, 11-ամյա Հովիկ Ս.-ն, 12-ամյա Սոնա Թ.-ն, 31-ամյա Նարինե Գ.-ն և 58-ամյա Նինա Ա.-ն։
Ոստիկանության Հրազդանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նշված անձինք նշված թունավորումը ստացել են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում խոհանոցի գազօջախից առաջացած գազի արտահոսքի հետևանքով։
Ըստ աղբյուրի՝ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվելու են ոստիկանության Սևանի բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...