Ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ
Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից մարտի 18-ի գիշերը ահազանգել են ոստիկանության Տավուշի բաժին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ահազանգից րոպեներ անց՝ ժամը 22։10-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին են ահազանգել «Բերդ» բժշկական կենտրոնից, որ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 21-ամյա երիտասարդ։
Բուժհաստատություններ մեկնած ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի օպերատիվ խմբերը համատեղ հետախուզական միջոցառումներով պարզել են, թե ինչ էր կատարվել դեպքի վայրում` Արծվաբերդ գյուղի Մեհրաբ կոչվող խաչմերուկում։ Նախնական տվյալներով՝ մի քանի երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։ Միջադեպի մասնակիցներից 26-ամյա տղան, որը Արծվաբերդի բնակիչ է, դանակահարել էր մյուս կողմին։ Վիրավորներից մեկը մահացել էր, մյուսները ստացել էին տարբեր վնասվածքներ։ Տավուշի ոստիկանները օպերատիվ կերպով հայտնաբերել են նաև կասկածյալին։
26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ու ներկայացվել քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...