Որ բանկերն են վարկային արձակուրդ տվել, որոնք՝ ոչ. մանրամասներ

 

 

Ներկայացնում ենք այն բանկերի ցանկը, որոնք արդեն իսկ վարկ ունեցող որոշ շերտերի համար արձակուրդներ են սահմանել, կամ էլ որևէ տիպի առաջարկով են հանդես եկել: 

 

Արձակուրդ են սահմանել հետևյալ բանկերը՝

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի։

«Ամերիաբանկ»–ն առաջինը հայտարարեց մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ վարկային արձակուրդի մասին։

«Արարատբանկ»–ն իր հաճախորդներին, ըստ ցանկության, մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով վարկային արձակուրդ կտա։ 

«Արդշինբանկը»–ը քաղաքացիների վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի մինչև մայիսի 15-ը, իսկ բիզնեսի համար՝ անհատական մոտեցում կցուցաբերի։

«Արցախբանկը» մինչև մայիսի 1-ը տույժ-տուգանքներ չի կիրառի վարկերի նկատմամբ։

«Բիբլոսբանկ»–ը մինչև մայիսի 16-ն է վարկային արձակուրդ տրամադրել։

«Ինեկոբանկը» մինչև ապրիլի 30-ը ժամկետանց վարկերի նկատմամբ տույժեր չի կիրառի։

«Հայբիզնեսբանկ»–ը մինչև մայիսի 30-ը հետաձգել է ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները։

«Հայէկոնոմբանկ»–ը մինչև մայիսի 17-ը տուժեր չի կիրառի, բայց հորդորում է եկամուտ ունեցողներին կատարել վարկային պարտավորությունները։

«Յունիբանկ»–ը վարկերի մարման ազատ գրաֆիկ է սահմանել մինչև ապրիլի 14-ը։

«Էվոկաբանկ»–ը մինչև մայիսի 17-ն է վարկային արձակուրդ տվել։

«Կոնվերսբանկ»–ը հնարավորություն է տվել իր հաճախորդներին անհրաժեշտության դեպքում մինչև մայիսի 15-ը հետաձգել վարկերի մարումը։ 

«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, ֆիզիկական անձ վարկառուներին 

առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների հետաձգում։ Արտոնությունը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային վարկերի թե´ մայր գումարի և թե´ տոկոսների մարմանը։

«ԱյԴի բանկ»–ը որոշել է ս․թ․ մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձ իր հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն  իրականացնել ազատ գրաֆիկով՝ իրենց հարմար ժամանակ։ Նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուի նկատմամբ տույժ և տուգանք չի կիրառվի, վարկը չի դասակարգվի, իսկ վարկառուի վարկային պատմությունը չի տուժի։

«Մելաթ» բանկը արտոնություն սահմանել է

Արտոնություն չսահմանած բանկերը՝

 

«Էյչ Էս Բի Սի» բանկը արտոնություն չի սահմանել

«Արմսվիսբանկ»–ը արտոնություն չի սահմանել

 

Քաղաքականություն

Պատահարներ