Պատահարներ

Մեքենա է ընկել Սեւանա լիճը. վարորդին հասցրել են փրկել տեղի ուժերով

Մեքենա է ընկել Սեւանա լիճը. վարորդին հասցրել են փրկել տեղի ուժերով
Մարտի 17-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի Ախթամարի արձանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, կա տուժած:ԱԻՆ…

Մարտի 17-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի Ախթամարի արձանի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, կա տուժած:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Սևանա լիճը (70 սմ խորություն). ավտոմեքենան ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սևանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Ջրափրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել ջրից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250