Ծեծկռտուք Երևանի սրճարաններից մեկում
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 15-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան փողոցի 26/1 հասցեում գործող «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակիցներին ծեծում են: ՛
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները նշված սրճարանից ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 40-ամյա Սերգեյ Սարգսյանին, 47-ամյա Անահիտ Միրզախանյանին և 46-ամյա Ջուլիետա Ալեքսանյանին: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, նշված վիճաբանության ժամանակ 3 անհայտ անձինք հարվածներ են հասցրել Ս. Սարգսյանին և Ժ. Ալեքսանյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները,ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ անհայտ անձանցից մեկն Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Արայիկ Մկրտչյանն է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Մկրտչյանին և մյուս 2 անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սարգսյանը աշխատում է վերոնշյալ սրճարանում՝ որպես մարկետինգի տնօրեն, Ա. Միրզախանյանը՝ որպես հիմնադիր տնօրեն, իսկ Ժ. Ալեքսանյանը՝ որպես խոհարար:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...