Լուսանկարներ․ Գյումրիի փողոցները, կանգառներն ու հասարակական վայրերն ախտահանվում են
Շիրակի մարզում ստեղծվել է կանխարգելիչ միջոցառումների օպերատիվ շտաբ, արտակարգ դրության ընթացքում վերահսկողություն է սահմանվելու իրականացվող գործողությունների ուղղությամբ։Մասնավորապես, անվտանգության և սանիտարահիգենիկ պահանջներից ելնելով՝ քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը կատարում է քաղաքի մարդաշատ վայրերի ախտահանման աշխատանքներ։ «Խորհրդակցության ժամանակ հրահանգ եղավ։ Հիմա ախտահանման աշխատանքներ ենք իրականացնում կանգառներում, աղբարկղերի մոտ, մարդաշատ վայրերում։ Մեր ունեցած աղբահանության մեքենաներով, տեխնիկայի ու մարդկային ռեսուսներով կանխարգելիչ աշխատանքները հաճախակի ենք անելու՝ մինչև հիվանդությունը նահանջի»,- կատարվող աշխատանքների մասին է խոսել Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Վարդգես Սամսոնյանը։
Լայնածավալ ախտահանիչ գործողությունների համար անհրաժեշտ քլորի պահեստավորած քանակ կոմունալ բաժինը չի ունեցել ու աշխատանքները կարողացել է սկսել միայն մայրաքաղաքից քլոր ստանալուց հետո։
[eaf7161c3288a3372268c22ff6f019c0.jpg]
[4cbff8fbe5e5aff5a7c49522ddeeccfd.jpg]
[7f10a1f984bf7dd145e4aa0547fcfab2.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...