Կոմունալ վճարումները կսառեցվեն, թե՞ ոչ
Auroranews- ը այս օրերին բազմաթիվ զանգեր է ստանում քաղաքացիներից, որոնք մասնավորապես հետաքրքրվում են, թե երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում՝ կոմունալ, հեռախոսային, ինտերնետային ծառայությունների վճարումները սառեցվելու են, թե՝ ոչ:
Մեզ զանգահարած քաղաքացիներից շատերը նշեցին, որ աշխատում են ոչ պետական, մասնավոր կազմակերպություններում: Կազմակերպություններն այս օրերին դադարեցրել են գործունեությունը և աշխատողները գնացել են չվարձատրվող արձակուրդի:
«Այս պայմաններում ամեն տեսակի վճարում կատարելը անհնարին է դառնում»,- նշում են քաղաքացիները:
Պարզելու նպատակով, թե այս հարցով քննարկումներ, կայացված որոշում կա՞ Auroranews- ը կապ հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լրատվության բաժնի պատասխանատուի հետ: Այնտեղից մեզ ասացին, որ այս պահին նշված հարցով քննարկում չկա, եթե առաջիկայում լինի՝ կտեղեկացնեն:
Հայաստանի էլեկտրական ցանցերի մամուլի խոսնակն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ հարցն իրենց ուշարդության կենտրոնում է և իրենց աշխատակիցները ակտիվորեն հետևում են այս հարցում մարդկանց կարծիքներին, սակայն առայժմ որևէ որոշում չկա:
Տեղեկացնենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ և 417-րդ հոդվածներով սահմանված է տուժանքի պակասեցման և պատասխանատվության ազատման հիմքերը արտակարգ իրավիճակների (форс мажор կամ անհաղթահարելի ուժ) ժամանակ: Միևնույն ժամանակ, 1091-րդ հոդվածով սահմանված է անձանց կողմից վնասի պատճառման պատասխանատվությունից ազատման հիմքերը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...