Գյումրիում քիչ առաջ 14-ամյա տղա է կախվել․ նա նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի թոռն է
Քիչ առաջ Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում 14-ամյա տղա երեխա է կախվել։ Նա ինքնասպանություն է գործել պապի տանը, որտեղ ոչ մեկը չէր բնակվում։ Նրան կախված վիճակում հայտնաբերել է հայրը։ Այս մասին հայտում է Aravot.am-ը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ նա Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման օրոք Գյումրու քաղաքապետարանում առևտրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Չիլինգարյանի թոռն է։
Տատիկն էլ ՝ Գոհար Չիլինգարյանը, Գյումրու թիվ 16 նախակրթարանի տնօրենն էր։
Անչափահաս տղայի ինքնասպանության մասին ստացած տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նա ասել է, որ 2005 թվականին ծնված տղան հայտնաբերվել է կախված վիճակում Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկում։ Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Ն...