Կորոնավիրուսով վարակվածության երեք ախտորոշված դեպքերը Շենգավիթ վարչական շրջանից են. վարչապետ
Երեւանում այն արտադրամասը, որտեղ կորոնավիրուսով վարակված աշխատակից է հայտնաբերվել, գտնվում է Շենգավիթ համայնքում: Այս մասին այսօր` ԱԺ արտահերթ նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի այն դիտարկմանը, թե արդյոք ավելի ճիշտ չէր լինի ասել, թե որտեղ է գտնվում արտադրամասը, որպեսզի բնակիչները խուճապի չմատնվեն եւ կարողանան պաշտպանվել:
«Ցավոք սրտի, երեք ախտորոշված դեպքերն էլ Շենգավիթ վարչական շրջանի բնակիչներ են: Իսկ Վայքի հետ կապված հայտնի պատմություն կա` էն բիստրոն կամ սրճարանը, որը ես մտել եմ, քարոզարշավ եմ արել, այդ տղան մեղրեցի այնտեղ նստած է եղել, կադրերում երեւում է: Եւ բնականաբար, երբ որ ախտորոշվում է որեւէ դեպք, առաջինը, որ անում է նախարարությունը պարզում է նրա հնարավոր կոնտակտները, որոնց նա կարող էր վարակ փոխանցեր, եւ այդ մարդկանց շրջանակը գծագրվում է, մարդկանց ցանկ է կազմվում եւ այդ մարդիկ մեկուսացվում են։ Չեմ բացառում, որ սուպերմարկետի աշխատակիցներին հրավիրած լինեն եւ մեկուսացրած լինեն, եւ պարզվի, որ իրենց պարագայում մոտիկ կոնտակտ լինի»,-ասաց Փաշինյանը նշելով, որ դա արվում է վիրուսը կանխարգելելու նպատակով:
Փաշինյանի խոսքով` պարտադիր չէ, որ կոնտակտ ունեցող անձն անպայման վարակվի եւ դրա մասին է փաստում այն, որ մարտի 1-ին մեկուսացված 31 անձանցից 28-ը վարակված չեն եղել, եւ դուրս են եկել մեկուսացումից:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Կառավարությունն արտահերթ նիստում որոշում է կայացրել ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարել:
Այս պահին էլ Հայաստանի Ազգային ժողովը հատուկ նիստ է նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշումը:
Նշենք, որ այս պահին Հայաստանում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
Կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք է հաստատվել. ընդհանուր` 20. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր տվյալներ է հայտնել կորոնավիրուսի տարածման մասին: «ԹԱՐՄԱՑՈՒՄ 21...