Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 11 նոր դեպք է գրանցվել
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Վարակվածության դեպքերից 5-ը գրանցվել է Մոսկվայում, 3-ը` Սանկտ Պետերբուրգում, 1-ական դեպքեր են գրանցվել Մոսկվայի շրջանում, Լենինգրադի շրջանում և Պերմի շրջանում:
Շտաբի տվյալներով հիվանդները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են եվրոպական երկրներ, որտեղ կորոնավիրուսի համաճարակ կա։Բոլոր հիվանդները հոսպիտալացվել են վարակաբանական բաժանմունքներում:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
Իրանում մեծաթիվ գերեզմաններ են փորում կորոնավիրուսի զոհերի համար
Բրիտանական Daily Mail պարբերականը հաղորդում է, որ Իրանում զանգվածային թաղումների են պատրաստվում․ այնտեղ մեծ թվով գերեզմա...
Եղանակը Հայաստանում. առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մարտի 14-ին, 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին առանձին շրջաններում սպասվ...
Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացության առաջին դեպքն է գրանցվել
Ադրբեջանում կորոնավիրուսի հետևանքով մահացության առաջին դեպքն է գրանցվել։ Կինը, ով վերադարձել էր Իրանից, կարանտինու...