Դստերը խեղդամահ անելու լուրը լսելուց հետո մայրը հանկարածամահ է եղել
Կոտայքի մարզի Լեռնանիստում ապշած են գյուղում կատարված դեպքի վրա: Գյուղացիները պատմեցին, թե ինչպե՞ս է խորթ անչափահաս տղան փորձել խեղդամահ անել հոր՝ 26-ամյա կնոջը, եւ որ աղջկան խեղդելու լուրը լսելով՝ մայրը հանկարծամահ է եղել: Այս մաին գրում է Hraparak-ը:
Ըստ գյուղացիների՝ մի քանի տարի է, ինչ իրենց համագյուղացի Կամո Սիմոնյանը ամուսնալուծվել է, եւ երկրորդ անգամ ամուսնացել: Նրանց տուն հաճախ է այցելել խորթ տղան եւ պահանջել կնոջը՝ հեռանալ տանից. «Առաջին կնոջից Կամոն 3 երեխա ունի, գյուղում չեն ապրում: Կամոյի տղան միշտ գալիս էր հոր տուն, ու կռիվ սարքում: Էս անգամ էլ իմացել ա, որ հերը տունը չի, եկել ա հետեւից թաքուն լարը փաթաթել Սուսանի վզին: Աղջիկն ուշաթափվել, ընկել ա, տղեն էլ՝ վախեցել ու փախել ա: Շտապօգնությունով Սուսանին հասցրել ենք հիվանդանոց, տեղում առաջին բուժօգնություն ա ստացել, ու տուն եկել: Այդ ընթացքում զանգել են Սուսանի մորը, որ տեղյակ պահեն կատարվածի մասին: Մայրը լուրը լսելով դուրս ա վազել, որ հասնի աղջկա տուն, ճանապարհին մահացել ա, երեւի ինֆարկտ ա ստացել, քանի որ ողջ դեմքը կապտած էր»,-պատմում էին Սուսանի հարեւանները:
Հավելենք, որ ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կասկածյալը ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...