Համ էլ «Ոչ»-ը ո՞նց կարա «Այո»-ին ասի ո՛չ. Սասուն Միքայելյան
«Այո»-ն մեր բոլորիս իրավունքներն են, մեր պատմությունն է, թավշյա հեղափոխությունն է, հոգեբանությունը, պետությունն ու պետականությունն է, մեր սուրբ մայրերն են, որոնք պատերազմի ժամանակ գլուխները զոհասեղանին դրած զավակներ տվեցին: Այս մասին այսօր Քաջարանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ «այո»-ն նախորդ իշխանությունները «ոչ»-ով վերցրել էին եւ որոշ անհատների միջոցով ձեւավորել էին իրենց ցանկությամբ: «Ժողովրդին սիրող ղեկավարը երբեք ժողովրդին չի տանի ուրիշ ճանապարհով»,- ասաց Միքայելյանը:
Նրա կարծիքով՝ դժվարությունները մենք հաղթահարել ենք ազգովի, այսօր էլ ազգովի համախմբված պետք է գնանք եւ պայքարենք մեր իրավունքների, ազատության համար:
«Մենք նախորդ իշխանությունները չենք, որ ասենք՝ այս ՍԴ-ն պետք է այս ձեւով լինի, այս օրենքը պիտի այս ձեւով լինի: Մենք եկել ենք, դիմում ենք ձեզ, խնդրում ենք ձեզ, որ փոխենք այս ամենը»,- հայտարարեց Միքայելյանը:
Նրա պնդմամբ՝ ՍԴ-ն այս տարիների ընթացքում միշտ կորզել է մեր իրավունքները, հակաժողովրդական օրենքներ են ձեւավորվել, որոնք էլ հաստատվել են ՍԴ-ի կողմից:
«Ձեր ձեռքից խլված իշխանությունը մենք հետ ենք տվել ձեզ, օրենքներ կան, որ պետք է կիրառվեն: Մենք 20 տարի ոչ մեկից չենք կարողացել պահանջել մեր իրավունքները, ու այսօր ամենամեծ հնարավորություն է տրվել, որ մարդն իր գաղափարով ասի «այո»»,- ասաց Միքայելյանը՝ հավելելով, որ իր թվարկած բոլոր հանգամանքները տանում են «այո»-ի, որովհետեւ այդ «ոչ»-ը մենք տեսել ենք: «Համ էլ «Ոչ»-ը ո՞նց կարա «Այո»-ին ասի ո՛չ»,- եզրափակեց Միքայելյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ն...
ՀՐԱՏԱՊ. Իտալիայից 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մար...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...