Երեկ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 44-ամյա տղամարդը ՊՆ փոխգնդապետ էր
Եերեկ՝ մարտի 6-ին, Երևանի Իսակովի պողոտայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացած Երևանի բնակիչ, 44-ամյա Նարեկ Հովակիմյանը աշխատում էր ՀՀ Պաշտպանության նախարարությունում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ն. Հովակիմյանը կոչումով փոխգնդապետ էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի մասնակից Mercedes-ի վարորդը՝ Երևանի բնակիչ, 39-ամյա Ռոման Չիլինգարյանը, Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից է: Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը հնարավոր է, փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն:
Նշենք, որ վթարը տեղի է ունեցել Ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ: Ճակատ-ճակատի բախվել էին Mercedes C240 մակնիշի 50 ZZ 006 համարանիշի և Mercedes S 600 մակնիշի 99 TT 969 համարանիշի ավտոմեքենաները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԶՈՒ զինծառայողները կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ վիրավոր կա
Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղո...
Պայմանագրային զինծառայողը հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով է մահացել. ՊՆ
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևելյան հատվածում տեղակայված ՊՆ N զ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...