«Ռոման» հաղթել է «Գենտին»
«Ռոման» հաղթանակ է տարել Եվրոպա լիգայի 2019-20 մրցաշրջանի 1/16 եզրափակչի «Գենտի» դեմ խաղում: Երեկ՝ փետրվարի 20-ին, սեփական հարկի տակ առավելության է հասել նվազագույն հաշվով: Միակ գոլը 13-րդ րոպեին խփել է Կարլես Պերեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին է սկսել հանդիպումը: Նա խաղադաշտ է դուրս եկել 79-րդ րոպեին: Փոխարինել է Լորենցո Պելեգրինիին:
Վերջին 1 ամսվա ընթացքում սա «գայլերի» առաջին հաղթանակն էր: Այդ ընթացքում «Ռոման» 5 հանդիպում էր անցկացրել, որից 4-ում պարտվել էր, իսկ մեկն ավարտվել էր ոչ-ոքի: Թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հանդիպումից հետո ասել է, որ հոգեբանական առումով այս հաղթանակը շատ կարեւոր է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Մարզիչների որոշումները չեմ քննարկում, կատարում եմ. Ալեքսանյանը՝ Ջուլֆալակյանի գրառման մասին
«Ես մարզիչների որոշումը չեմ քննարկմում, այլ կատարում եմ։ Իսկ ով , ինչ գվրառում է կատարել, բան չեմ կարող ասել».-լրագրողնե...
Ապօրինի, հակասպորտային որոշում․ Արսեն Ջուլֆալակյանը վրդովված է
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2012թ.-ի օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, այժմ նաև ՀՀ ԱԺ պատգամա...
«Ռոմա»-ն հաղթեց Եվրոպայի լիգայի խաղում. Մխիթարյանը մասնակցել է խաղին
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի լիգայի 1/16 եզրափակիչի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալել էր «Գենտ»-ին: Հռոմի Օլիմպիական մարզա...
Շախմատիստ Շանթ Սարգսյանը հաղթանակ է տոնել
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում ենելույթները Մոսկվայի «Aeroflot open 2020» մրցաշարում: Մրցաշարի A ենթախմ...