20-ամյա տղայի ատամի արմատը հայտնվել էր հայմորյան խոռոչում
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ 20 տարեկան տղան ԲԿ-ի քիթ- կոկորդ-ականջաբանության բաժանմունք է դիմել քթից հաճախակի թարախի արտադրության, անտանելի գլխացավերի գանգատով:
Ունեցել է ընդհանուր թուլություն: Նա նկարագրել է, որ այդ վիճակում է վերջին մի քանի տարին: КТ հետազոտության արդյունքում հայմորյան խոռոչում հայտնաբերվել է ատամի մեծ արմատ: Պացիենտը պատմել է, որ տարիներ առաջ հեռացրել են ատամը և չի պատկերացրել, որ առողջական գանգատների պատճառը հեռացված ատամի արմատն էր, որը հայտնվել էր հայմորյան խոռոչում։
Կատարվել է վիրահատություն` ձախակողմյան հայմորոտոմիա` օտար մարմնի հեռացմամբ: Վիրահատությունից հետո տղան իրեն լավ է զգում, նախկին առողջական խնդիրները վերացել են:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Երևանում
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքա...
Զովունիում 6 ավտոմեքենաներ են բախվել իրար, այդ թվում՝ թիվ 269 և 30 երթուղայինները
Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը...
Արցախում 2 զինծառայող է զոհվել․ ՊՆ
Արցախի հանրապետությունում ժամկետային զինծառայողներ են զոհվել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խո...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ. կրակոցը եղել է գլխի հատվածում. ՔԿ
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահու...