ՃՈ ուժեղացված հսկողության արդյունքները
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները փետրվարի 18-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։
«Մինչ մեկնարկը ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Էդուարդ Բազիկյանը անձնակազմին հրահանգավորեց՝ ընդգծելով, որ պետք է անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 9, թաղանթապատված դիմապակիով՝ 7, ժամկետանց համարանիշերով՝ 2, բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով՝ 2, առանց համապատասխան թույլտվության փարոսիկներով շահագործվող՝ 1 մեքենա։
Երեք տրանսպորտային միջոց տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...