ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են երեկ Երևանում «յաշիկի» և Nissan-ի մասնակցությամ խոշոր ավտովթարի կադրերը. կա 5 վիրավոր
Հրապարակվել է երեկ՝ փետրվարի 14-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի բացառիկ տեսանյութը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ պարզվել է, որ Mercedes G55 մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ՝ 24-ամյա Գոռ Նալբանդյանը, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ՝ 38-ամյա Անդրանիկ Վարանյանին։
Հիվանդանոց են տեղափոխվել Nissan-ի մեջ գտնվողներ՝ Երևանի բնակիչներ, 28-ամյա Արմեն Մկրտչյանը, 29-ամյա Դավիթ Վարդանյանը, 28-ամյա Գայանե Սարգսյանը, ինչպես նաև «յաշիկի» ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 24-ամյա Հայկ Կարապետյանն ու 25-ամյա Մարատ Խաչատրյանը։ Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի ինքնությունը։
Երեկ՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել էին Mercedes G 55 մակնիշի 35 XF 623 համարանիշի և Nissan March մակնիշի 35 TF 824 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել էր, Nissan-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 36 FV 967 համարանիշի ավտոմեքենային:
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Սարալանջում բախվում են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն
Քիչ առաջ հայտնել էինք, որ խոշոր վթար է տեղի ունեցել խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սարալանջի նորակառույց ճանապարհի, ավտոմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խանութ-սրահ մտած երիտասարդը բռնվել են հենց դեպքի վայրում․ նա ձերբակալվել է
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժին բերման են ենթարկում Երևանի բնակիչ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 27-ամյա բնակիչը ապօրինի ծառահատում կատարելիս ունեցել է նաև այլ փայտանյութով բեռնված մեքենա
Տեսանկարահանումն արել է ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներից մեկը։ Բենզասղոցով ծառ հատողը Ալավերդի քաղաքի 2...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր․ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, ճանապարհին առ...